HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ծեծել են ոստիկանի

Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Կրակոցներին նախորդել է դաժան ծեծկռտուքը, ընդ որում՝ մասնակիցների մեջ եղել է նաև ոստիկան։ «Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 6-7-ի սահմաններում մի խումբ անձինք մոտեցել են ծառայություն իրականացնող ոստիկանին, կարճ զրույց ունեցել, ապա ոստիկանին նստեցրել են իրենց մեքենան ու անհետացել։ Ինչից հետո պարզվել է, որ նույն խումբը «ռազբորկան» շարունակել է Արթիկի օբյեկտներից մեկում, որտեղ քիչ անց ծեծկռտուք է սկսվել։

Խումբը դաժան ծեծի է ենթարկել ոստիկանին, վերջինս էլ իրեն ամրակցված զենքից կրակել է հակառակորդների ուղղությամբ։ Ըստ «Հրապարակի» աղբյուրի՝ ոտքից վիրավորվել է խմբի «պարագլուխը»՝ ոմն Անուշավան, որը, ըստ արթիկցիների, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի մերձավորներից է։ Տարիներ առաջ նույնիսկ եղել է Մարտունիկի հանգուցյալ հորեղբոր՝ քրեական հեղինակություն համարվող Սերոբի թիկնապահը։

Վիրավորված ոտքով սույն Անուշավանն ընկերների հետ միասին հետապնդել է ոստիկանին, որը փախչելով՝ շարունակել է դրսում օդ կրակել։ Թե ինչից է առաջացել վեճը, «Հրապարակին» չի հաջողվել մանրամասներ ճշտել Արթիկի ոստիկանությունից։ «Հրապարակի» տեղեկությամբ՝ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ խումբը փորձել է հաշվեհարդար տեսնել ոստիկանի հետ՝ վերջինիս եղբոր հետ կապված ինչ-որ հարցի վերաբերյալ։

«Հրապարակի» աղբյուրի պատմելով՝ երեկ մինչև ուշ գիշեր դեպքի առնչությամբ ձերբակալություններ են եղել Շիրակի մարզում։ Որոշ խոսակցություններ կան, որ ոստիկանին ծեծի ենթարկելը չեն մարսելու։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter