HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարություններն ամրապնդում են փոխգործակցությունը

ՌԴ ԱԻՆ Համալիր անվտանգություն 2018 խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր: Փոխգործակցության երկարաժամկետ հեռանկարում մասնավորապես դիտարկվել են աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում օպերատիվ տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման, փրկարարների մասնագիտական վերապատրաստման և արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցումների վերաբերյալ խնդիրներ:

ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը վերահաստատել է սերտ համագործակցության պատրաստակամությունը և վստահեցրել, որ նախատեսված բոլոր ծրագրերը շարունակական են լինելու:

ՌԴ ԱԻ նախարար Ե. Զինիչևն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության ամրապնդումը և բոլոր մակարդակներում ամուր կապերի հաստատումը մեր երկրների համար ունեն կարևոր ռազմավարական նշանակություն, այդ թվում նաև՝ համաշխարհային հանրության առումով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter