HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Սարգսյանն ազատվեց կալանքից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով նիստը, որի ժամանակ Տիգրան Սարգսյանի պաշտպաններ Գ. Բալասանյանը եւ Ա. Մխիթարյանը միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշումը։ Դատավորը բավարարեց Տիգրան Սարգսյանի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը եւ որոշում կայացրեց ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ ստորագրությամբ։

Դատավորը, նախքան որոշումը հրապարակելը, խմբի անդամներին կոչ արեց ոտքի կանգնել:

Իսկ  Աշոտ Պետրոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` մեկ ժամով հեռացնելու նիստի դահլիճից: Նիստը ընդմիջվեց մինչև ժամը 14:30:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter