«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտը մի հատ ա
Երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը ձեւավորելու մասին, որից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը:
«ՉԻ» - Հանձնաժողովը, ի դեպ, հինգ անդամ ունի եւ նրանց լուսանկարները, հուսով ենք, անմիջապես կտրամադրվեն Սյունիքի մարզպետին, որպեսզի հանկարծ անցանկալի թյուրիմացություններ չլինեն։
Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ Էթիկայի հանձնաժողովը, ըստ Սերժ Սարգսյանի, զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերով, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարով եւ այլն։
Հասկացա՞ք։ Խոսքը, հիշեցնենք, Էթիկայի հանձնաժողովի մասին է։ Այսինքն՝ այդ հանձնաժողովը պիտի արձանագրի, որ եթե, օրինակ, աշխատավարձով ապրող պաշտոնյան տասնյակ միլիոնների սեփականություն ունի, դա «սիրուն բան չի» եւ դեմ է էթիկայի նորմերին։
Ի դեպ, հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն ապահովելու է նախագահի աշխատակազմը։ Պարզ ասած՝ այսուհետ նախագահի աշխատակազմն է զբաղվելու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ տեղի ունեցող «ռազբորկաներով» եւ ճիշտ ու սխալ որոշելու։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել