HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին, հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երեկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցերը՝ կարեւորելով օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու առողջ մրցակցության խրախուսումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter