
«Ծառափրկիչ ակցիայով» նպատակ ունեն կանխել վայրագությունը
Վաղը կեսօրին «Մեր քաղաքը» հանրային նախաձեռնության խումբը Նալբանդյան փողոցի 106 շենքի բակում կազմակերպելու է «Ծառափրկիչ ակցիա»: Ըստ խմբի տարածած հաղորդագրության` տասնամյակներ շարունակ այստեղ գործող մանկապարտեզը` հայտնի ՆԳՆ մանկապարտեզ անվամբ, ամիսներ առաջ քանդվել է հերթական 16 հարկանի «էլիտարը» վեր խոյացնելու նպատակով: Կառուցվելիք շենքը այս ոչ ընդարձակ բակում զրկելու է հարակից շենքերի բնակիչներին լույսից ու արեւից:
Երեւանի քաղաքապետարանից նախաձեռնության խմբին գրավոր հայտնել են, որ շենքի նախագիծը համաձայնեցված չէ, սակայն արդեն փորում են հիմքը' վերացնելով տասնյակ հաստաբուն ծառեր: «Ձեռնարկվող ակցիան նպատակ ունի կանխել այս վայրագությունն ու սարսռազդու նախագիծը: Տեղեկացնենք, որ չկա նախագիծ, ծառահատման թույլտվություն, սեսմոլոգիական եզրակացություն»,-տեղեկացնում է «Մեր քաղաքը» խումբը:
Մեկնաբանել