HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը 168 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազությունում հարուցվել է քրեական գործ

Վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարա­հանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում Ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտում­ների համար նշանակված տուգանքների ընդհանուր 168 մլն դրամ գումարն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները՝ պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ փաստացի ավտոմեքենաների սեփականատեր հանդիսա­ցող անձինք խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը, իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի  շարունակ 15 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նշված գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատես­ված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter