HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է 4 հետախուզվող

Երեկ երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի 84 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 50-ամյա մի բնակչի, որը 2011 թ. փետրվարի 25-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

Նույն օրը՝ ժամը 18:45-ին, ոստիկանության ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը 2011 թ. փետրվարի 3-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Իսկ դրանից մոտ 2 ժամ առաջ՝ 16:50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Հաղպատ գյուղից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վոլոդյա Իսրայելյանին, որը 2010 թ. հոկտեմբերի 28-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Երեկ՝ ժամը 15:20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 27-ամյա Գրիգորի Հայրապետյանին, որը 2011 թ. հուլիսի 27-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter