HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նարեկ Սարգսյանն ազատվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Նարեկ Սարգսյանին ազատել կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Նշենք, որ Ն. Սարգսյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ է 2016թ. հոկտեմբերի 11-ից, իսկ 2014-2016 թվականներին եղել է քաղաքաշինության նախարար:

Մեկնաբանություններ (3)

Աիդա Աղաջանյան
Վերջապես մաքրվում են բոլորը, մաքրելով իրենց թողած կեղտերը։ Ցավալին այն է, որ կեղեքելով իրենց հարազատ ժողովրդին, համայնքը, քաղաքը անխիղճ գրպանահատի պես գողացան մեզնից մեր հայկականը, թողնելով կիսավեր, ոչ հայեցի, եվրոպա- ամերիկամետ մի խառնիճաղանչ երկիր, որտեղ քեզ ոչինչ չի հիշեցնում քո անհոգ մանկությունը։ Այս ամենը կոչելով առաջընթաց, զարգացում ,նորաձևություն մեր նոր սերնդին կտրելով ազգային կոլորիտից տանում էին դեպի ,,նոր Հայաստան,,։ Իսկ նոր Հայաստանը դա չէր։Նոր Հայաստանը դուխով, հպարտ , ազգային, անկոտրուն, նորագույն շնչով ապրող մեր տուն Հայաստանն է։ Այն պետք է միշտ մաքուր պահել, սրբել կեղտից թե տան անկյունները ,և թե բոլոր աթոռները, որին գամված են մնում փողի մոլուցքով տառապող քաղաքապետից մինչևիսկ կաթողիկոս։
Սամվել Կարապետյան
Նարեկ Սարգսյանը կա և կմնա որպես անկախության ճարտարապետ իր աննախադեպ և անուրանալի հսկայական ավանդով (անշուշտ որպես ստեղծագործող ճարտարապես հուսով եմ, որ դեռևս շատ արժեքներ կստեղծի), իսկ նրա իրական ավանդի գնահատականը կտրվի մի քանի տասնամյակ անց: Ինչ վերաբերում է ներկայիս, ապա, ըստ մեր յուրօրինակ նկարագրի` այո, այժմ նրան հայհոյելով հերոսանալու ժամանակն է...
Nona Khanamiryan
Բա ե՞րբ են դատելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter