HY RU EN

Սեդա Ղուկասյան

Մարտին Սարգսյանն ազատվեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց Մարտին Սարգսյանը։ Որոշումը չզեկուցվող էր։

Հիշեցնենք, որ Մարտին Սարգսյանը այդ պաշտոնում նշանակվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2014 թվականի հունիսի 3-ին։ Նա երեք գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել, ՀՀԿ անդամ է։