
Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2018 թվականի հունիսի 19-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել։ Գործադիրի այս առաջարկը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Օրակարգում ներկայացված են հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները` «Այլընտրանքային ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», «Հանրակրթության մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Բարեգործության մասին», «Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել