HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ինը պատգամավոր երաշխավորագիր է ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար

«Ելք դաշինքի» պատգամավորներ Հայկ Կոնջոյանը եւ Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան դաշինք»-ից յոթ պատգամավորներ երաշխավորագրեր են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար։ Այս մասին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ընթացքում հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Փաստաբանը նշեց, որ «Ելք դաշինքի» երկու պատգամավորները վճարել են նաեւ 1 մլն դրամ պարտավորությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ Արամ Մանուկյանը վերականգնողական բուժման կարիք ունի, նշեց նաեւ, որ ուսանող է եւ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում սովորելու հնարավորություն չի ունեցել: «Նա հետ մնաց բուհը ժամանակին ավարտելու հնարավորությունից»,- հավելեց փաստաբանը։ Ըստ փաստաբանի` պատգամավորների կողմից ներկայացրած երաշխավորագրերը պետք է հիմք ընդունել եւ խափանման միջոց կալանքը փոխել։

Դատարանի դահլիճ էին ներկայացել պատգամավորներ Հայկ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը։ Պատգամավոր Կոնջորյանը հաստատեց ներկայացրած երաշխավորագրերը, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։ 

Դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդությունը քննելու: Որոշումը կհրապարակվի ժամը 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter