HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Նախատեսված ժամից հետո հրավառություն չի լինելու և վերջ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում խոսեց գիշերը 12.00-ից հետո տեղի ունեցող հրավառությունների մասին: Նախարարի խոսքով՝ հաճախ են լինում դեպքեր, երբ նախատեսված ժամից հետո հրավառություն է կատարվում: Նա հիշատակեց նման մի դեպք Նորք-Մարաշ թաղամասում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Նորք-Մարաշը ոստիկանության բաժանմունք ունի, նախարարն այնտեղ պետք է դիմեր:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արձագանքեց՝ 2 օր առաջ հայտարարությամբ են հանդես եկել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Օսիպյանը կոչ արեց նախարարին փաստերը ներկայացնել ոստիկանություն, նախարարն էլ ասաց, որ դիմել է։

«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,- ասաց Օսիպյանը: Փաշինյանը նկատեց՝ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այդ ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Առողջապահության նախարարը մանրամասնեց՝ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է։

Թեմայի վերաբերյալ խոսեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե կրակում են և փախչում: Վարչապետը հակադարձեց՝ հրավառության առարկան այդպիսին է, վայրկյաններ է տևում։

«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլն…Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերից հետո, դա այլ խնդիր է: Տենց էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, ընտրակաշառքները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ։ Նախատեսված ժամից հետո հրավառություն չի լինելու և վերջ»,- ասաց Փաշինյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter