HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարելագործվում են խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները

Հունիսի 8-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար' ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև պատրաստել ինժեներ-հրահանգիչների:

Դասընթացի ավարտին ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը:
Դասընթացը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը, հանդիսանում են ՀՀ-ում ականազերծման և պայթուցիկ միջոցների հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և ինքնաբավ կարողություններ պատրաստելու ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության երկարաժամկետ ծրագրի փուլերից մեկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter