HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրը հանձնել է գերատեսչական պատվոգրեր

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում երեկ տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնել է Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:

Պարգեւատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգեւատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են, եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter