HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Փաշինյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:

ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Վարչապետը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության առաջնահերթությունները՝ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ուղղություններով:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Սրանք հայաստանը թալանելուց բացի այլ բան Հայաստանի համար չեն արել, մի հատ էդ Վան Գրիգորյանի դեմ դատական գործերը նայեք ԱՄՆում ու Կանադայում, Թուխմանուկի հանքն էր իրենը, քանի «ներդրողի» ա գցել հանքերի գործերում․․․ շատ վատ ա, որ Նիկոլը չի տիրապետում էս հարցերին։ Հայ լինի, թե չլինի, եթե վերաբերմունքը գաղութարարի վերաբերմունք է, հրոսակախմբի, ուրեմն թող ռադ լինեն․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter