HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնահրկիզում. 54-ամյա կինը մահացել է

Երեկ՝ առավոտյան, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել ինքնահրկիզման մասին:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 8 տան բնակիչ, 1957 թվականին ծնված Սիլվա Բաղդասարյանը դեռևս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը, ինչից ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ՝ տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների կենտրոն, որտեղ մահացել է:

«Ըստ նախնական տվյալներին՝ Ս.Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ»,- հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter