HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019թ.թ. ուսումնական տարվա ընդունելություն։

Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով:

Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կամ www.monte.am կայքի միջոցով կարող են ներկայացնել համատեղ դիմում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter