HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պաշտպանի գրասենյակը մտահոգություն է հայտնում

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի  գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:

Այս կապակցությամբ Մելանյա Առուստամյանը տեղեկացնում է.     

«Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:

Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս ըստ էության հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:

Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել: Անվճար իրավաբանական օգնությանորակի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:

Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նախաձեռնությամբ և Ամերիկյան իրավաբանների ընկերակցությանջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում ներդրված հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը հնարավորություն է տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճար իրավաբանականօգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն և վերահսկողություն իրականացնել որակյալիրավաբանական օգնության տրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության նկատմամբ:

Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է 2006 թվականից: Տարեցտարի աճում է ՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչըպայմանավորված է որակի բարձրացմամբ, «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանիսոցիալական խմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է քրեական գործերի թիվը՝ արդարադատության շահովպայմանավորված: Նշենք, որ Փաստաբանների պալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել օրենսդրականփոփոխությունների ուղղությամբ: Խնդիրն այն է, որ քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունըտրամադրվում է վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը: Քիչ չեն դեպքերը, երբ վճարունականձին նույնպես նշանակվում է հանրային պաշտպան: Այս պարագայում Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարողմերժել քննիչի որոշումները: Հետևաբար, օրենսդրական խնդիր կա այս մասով բեռնաթափել հանրային պաշտպանիգրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որի անվճար պաշտպանությունից օգտված վճարունակքաղաքացուց անհրաժեշտ է գանձել փաստաբանի ծառայության գումարը: Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:

Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի պետական բյուջեից հատկացվում են միջոցներՀանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունն ապահովելու համար: Այսինքն կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը հնարավորությունն են տալիս խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետաշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այստեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը ծախսում է նվազագույն գումար:

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր փաստաբանների կողմից անվճար իրավաբանականօգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրա ծախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելիչի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները բաժանելու դեպքում չնչին գումարներ կկազմեն և նույն միջոցներով ավելիքիչ գործեր հնարավոր կլինի վարել:

ՀՊԳ-ն կարևորում է յուրաքանչյուր շահառուին որակյալ իրավաբանական օգնության տրամադրումը:  

Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի որակի բարձրացման և ՀՊԳ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործում են Պալատի խորհրդի և նախագահի կողմից ընդունված ներքին իրավական ակտերովսահմանված գնահատման, մրցույթի անցկացման կարգերն և այլ իրավակարգավորումներ: 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter