Կարճատև անձրևներ և ամպրոպ, քամու ուժգնացում ու կարկուտ. այս շաբաթ փոփոխական եղանակ է սպասվում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հունիսի 11-16-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ հունիսի 11-16-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել