HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի խումբ ավիատորների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն վարչապետ, ես՝ Դավիթ Սարգսյանս, և մի խումբ ոչ անտարբեր քաղաքացիներ, ովքեր անհանգստացած են Հայաստանի Հանրապետության ավիացիացիոն վիճակով, դիմում ենք Ձեզ մեծ խնդրանքով և հույսով, որ կլինենք լսված։

Դուք օրինակ ծառայեցիք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ չվախենան իշխանություննեից, ուժային կառույցներից և արտահայտեն իրենց կարծիքը անհանգստացնող խնդիրների վերաբերյալ։

Այս նամակով ուզում եմ դիմեմ անձամբ Ձեզ և ազգային անվտանգության ծառայության ղեկավարին։

Հայաստանի անկախության վերջին 25 տարվա ընթացքում մենք բազմիցս մատնվել ենք անտարբերության իշխանությունների և ղեկավարության կողմից, որոնք նպատակասլաց վարում էին ավիացիան կործանող քաղաքականություն։

Մենք փորձում էինք բարձրացնել այս հարցը և հասկացնել խնդրի լրջությունը հանցագործ կառավարությանը, բայց մեր բոլոր փորձերը անօգուտ էին։ Մենք չենք վախենում կտրուկ լինելուց, քանի որ ճիշտն ենք խոսում։

Լինելով մեկուսացված հարևան երկրների կողմից, հատկանշական է նշել, որ ավիացիայի կարևորությունը Հայաստանի Հանրապետության բարգավաճության և անկախության մեջ պարզապես ակնհայտ է։ Հենց քաղաքացիական ավիացիայի շնորհիվ էր, որ երկիրը կարողացավ գոյատևել ղարաբաղյան շարժման ժամանակ։ Այն փրկեց հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը, ովքեր եղան տարհանված կոնֆլիկտի գոտուց։ Հենց քաղաքացիական ավիացիայի շնորհիվ էր, որ սովից և ցրտից փրկվեցին Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ պատերազմի օրերին։

Հայկական ավիացիան տվեց Հայաստանին հնարավորություն ապրել այդ ծանր օրերին, և այդ ամենից հետո եղավ նպատակասլաց կերպով ոչնչացված։ Պարզ էր, որ ոչնչացնողները այդ կերպ հարստանալու միտում ունեին։ Լինելով հանցագործ կառավարության մի մաս, ղեկավարներից յուրաքանչյուրը իր կլորիկ գումարը վաստակեց, ոչ մի կաթիլ չանհանգստանալով երկրի ապագա վերականգնման և զարգացման համար։

Մեր շատ սիրելի օդանավակայանում՝ անօրինական կերպով հանձնված կառավարման (իբր արգենտինացիներին), մինչ այժմ տիրում է բացարձակ հանցագործ կարգ։ Իհարկե այդ անօրինականությունները լինելու են հերքված ղեկավարության կողմից.

Բայց նշեմ մի քանի փաստ

Օդանավակայան

Ռեգիստրացիայի բաժնի մի շարք աշխատողներ, որոնք կանգնած են բաժնի մուտքի մոտ, գողություն են անում ավիաընկերություններից, իջեցնելով ուղևորների ծանրոցների իրական քաշի արժեքը, ինչը անխոս համարվում է հանցագործություն։

Այնինչ օդային տրանպորտային միջոցի հստակ գրանցված քաշը համարվում է օդանավի անվտանգ թռիչք կատարելու առաջնահերթ պայմանը:

Նման անօրինական գործողությունների վրա ոստիկանության, ավիացիոն և օդանավակայանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները աչք են փակում, քանի որ այս գործի մեջ վաստակում են իրենց բաժին հասնող գումարը։

«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը հաճախ դերասանական արձագանք է տալիս, որպեսզի ցույց տա աշխատակազմի բարեխիղճ աշխատանքը, բայց պարզ է, որ պատժելով ցածր խավի աշխատողներին, խնդիրը լուծում չի ստանա։

Կցանկանայի նշել նաև ուղևորների սպասարկման վճարները «Զվարթնոց» օդանավակայանում։

Ուղևորների սպասարկման վճարը իր մեջ ներառում է 20 եվրո (օդանավակայանի ընդհանուր ծառայությունների վճար), 3 եվրո (ավիացիոն անվտանգության ծառայությունների վճար), 10 000 դրամ (ազգային վճար ուղևորներից): Ստացվում է, տոմսի արժեքին գումարվում է 100% վճար թռիչքի ծախսերը հոգալու համար։ Սա՝ այն դեպքում, երբ չենք հաշվել ինքնաթիռի վառելիքի ընդհանուր ծախսերը «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի տվյալները, անկեղծ ասած, հստակ չեն, քանի որ վառելիքաքսանյութերի տվյալները մոնոպոլիստական կարգավիճակում են։

Նման իրավիճակում հայկական օդում մրցակցելու իմաստը կորչում է, եթե իհարկե չկա ուրիշ ավիաընկերություն իր բազային օդանավակայանով և շահութաբեր ուղղություններով։

Պետք չէ նաև մոռանալ օդանավակայանի մաքսային ծառայությունների մասին, ավելի կոնկրետ՝ մաքսային ծառայությունների ղեկավար Արմեն Պողոսյանի, ով քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի անվտանգության գծով տեղակալ Արսեն Պողոսյանի եղբայրն է։

Այս դեմքերը աշխատել են նախորդ կառավարության հետ, հանձնելով իրենց եկամուտը, ինչպես նաև մասնակցել են անօրինական, մաքսանենգ ապրանքների ուղարկման ծրագրին Թուրքիայից դեպի Մոսկվա։ Այդ ծրագրի հարցերով զբաղվում էին նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան Լևոն Ջանիբեկյանը և ավիացիոն անվտանգության ղեկավարը, ովքեր վերահսկում էին ավիացիոն բեռի փոխադրման իրենց բիզնեսը «Զվարթնոց» օդավանակայանում։ Ես վստահ եմ, եթե սկսենք քննություն, ապա հեշտությամբ կարող ենք այս ծրագրի տրամաբանական կապերը գտնել։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Փաստորեն այս իրավիճակը տիրում է ոչ միայն օդանավակայանում, այլ նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, ինչպես և պետական համակարգերի մնացած հաստատություններում, չափից շատ աշխատակիցներներ կան, որոնք պարզապես նստած են իրենց աթոռներին, փորձելով ամեն ինչից գումար վաստակել, ընդ որում՝ անվանելով իրենց ավիացիայի առաջատար մասնագետներ։ 

Նման մարդիկ իրենց գումարը վաստակում են՝ թույլատրելով այս կամ այն ավիաընկերությանը իրականացնել չարտերային թռիչքներ։ Երբ խայտառակ կերպով աշխատանքից հեռացրեցին Ա․ Մովսեսյանին, ով պարզապես ահաբեկում էր բոլորին՝ խլելով իրենց բիզնեսները, այդ հարցի վրա բոլորը աչք փակեցին, չտալով օրինական շարունակություն, քանի որ նրա տեղակալներն էլ ոչ պակաս անօրինական գործունեություն չէին վարում, ավելի կոնկրետ՝ իր աջակիցներից էր պարոն Սահադյանը, ով մինչև հիմա նույն պաշտոնում է և շատ հարցերում որոշում կայացնողն է, կախված սեփական շահից կամ ղեկավարության հրամանից։ Նույնն էլ՝ վարչության ղեկավարի տեղակալ Ա․ Պողոսյանը, ով մինչև հիմա տոնում է Հայկական ավիացիայի ոչնչացման փաստը։ Նշելով հիմնական ազգանունները, մանրամասները հաշվի չառանք, որոնք, անշուշտ, կարևոր դեր ունեն։

Մենք բոլորս ամեն անգամ մեծ հույսեր ունեին, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի, բայց ամեն օր ավելի և ավելի էր վատանում վիճակը։ Գլխավոր վարչությունը մինչ այժմ զբաղվում է բացահայտ դերասանությամբ, իբր փորձելով զարգացնել փոքր ավիացիոն կառույցները, ընդ որում՝ ոչ մի ձև չանդրադառնալով գլխավոր խնդիրների լուծմանը։ Օրենքները, որոնք գրված էին հստակ պահանջները բավարարելու համար, գուցե ինչ-որ տեղ համապատասխանում էին միջազգային չափանիշներին, սակայն ոչ մի կապ չունեին Հայաստանի ավիացիան զարգացնելու միտումների հետ։ 

Ավիաընկերություն

Ինչպես բոլորին հայտնի է, Հայաստանի միակ ազգային փոխադրող ավիաընկերությունը  կործանելուց հետո մեզ մոտ հայտնվեց «Արմավիան»։ Եվ ինչքան էլ տհաճ հնչի, Հայաստանի ավիացիայի ապագայով անհանգստացած էր պ․ Ֆիլյովը, ով իր բոլոր ուժերը ներդրեց հայկական ավիացիան վերականգնելու գործում։ Երբ «Արմավիան» հասավ  տնտեսապես անկախ և զարգացած որոշակի աստիճանի, հայտնվեց Մ․ Բաղդասարովը, ով իր խայտառակ անգրագետ վարքով շարունակեց ձեռնարկել հայկական ավիաուղիների ոչնչացման քայլերը։

Մ․ Բաղդասարովի չափազանց փնթի և անգրագետ թիմը, պատրաստելով նոր՝ իրենց նման կադրեր, վերջապես հայտնվեց ահռելի պարտքերի մեջ, որոնց լուծումը միայն սնանկացում հայտարարելն էր, ինչը տեղի ունեցավ, և իհարկե դրանից հետո Բաղդասարովին ոչ մի պատիժ չհասավ, իսկ աշխատակիցներից շատերը մինչև հիմա չեն ստացել իրենց վերջնահաշվարկը։

Կարծում եմ կարիք չկա ավելի մանրամասնել և պատմել ոչ պակաս կարևոր այլ դեպքերի մասին, քանի որ այսքանը բավարար է սթափ դատելու և իրավիճակը լիովին պատկերացնելու, վերլուծելու համար։

Այսքանից հետո գրեթե բոլոր առաջատար մասնագետները, ովքեր ունեին հնարավորություն և բավարար գիտելիքներ, լքեցին Հայաստանը և այժմ աշխատում են դրսում՝ կորցնելով իրենց հավատը, որ մոտ ապագայում Հայաստանում ի վերջո կզարգանա քաղաքացիական ավիացիան։

Բայց ԴՈՒՔ ձեր ուժով և համառությամբ արթնացրիք այդ հավատը, որ մենք կարող ենք վերադառնալ Հայաստան և ինքնուրույն ոտքի կանգնեցնել այդ ոլորտը՝ աշխատելով հանուն մեր ազգի և հայրենիքի։ 

Մենք հոգնել ենք սպասել, դիմանալ և վախենալ, ուստի մեր վերջին հույսը ԴՈՒՔ եք։

Ս․ Ավետիսյանի հրաժարականից հետո լուրեր են տարածվում որ այդ պաշտոնը զբաղեցնելու են մասնագետներ, ովքեր, ինչպես նախորդները, ունեցել են սեփական հետաքրքություն ավիացիայից, իսկ ավելի կոնկրետ՝ անձնական շահ։ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում գրեթե չեն մնացել ավիացիայի գծով իրական մասնագետներ, ովքեր գաղափար ունեն միջազգային գործող կանոններից և օրենքներից։ Հենց իմացողներ, ոչ թե նրանք, ովքեր երևակայում են, թե գիտեն, մինչդեռ իրականում իրենց ավիացիոն աշխատանքային փորձի ընթացքում ավելի շատ բիզնեսով են զբաղվել։

Մենք ուզում ենք կանխել Հայաստանի ավիացիայի վերջնական խորտակումը և լիովին պատրաստ ենք մեր ամբողջ ուժերը օգտագործել հանուն այս ոլորտի զարգացման։ Հաստատում ենք մեր պատրաստակամությունը վերականգնելու ավիացիան, բայց նաև նշում ենք որ մեզ հարկավոր է ՁԵՐ աջակցությունը, կառավարության աջակցությունը։

Մենք ցանկանում ենք հետ բերել Հայաստանի երբեմնի տնտեսապես հզոր և անկախ ավիացիայի պատիվը։

Մենք կսկսենք այդ գործը հենց այն պահից, երբ վստահ լինենք, որ կառավարությունը պատրաստ է մեզ աջակցել։

Հարգանքով՝

օդանավի հրամանատար Դավիթ Սարգսյան

10/06/18

Մեկնաբանություններ (10)

Sergey
Հարգելի Սարգսյան հաշվի առնելով Ձեր պրոֆեսիոնալ մասնագետների հմտությունները և փորձը, ասեք խնդրեմ ինչ արժեք կունենա Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսի միջին արժեքը։ Եթե հնարավոր է Ա320 օդանավի նույն ուղղությամբ մեկ չվերթի ինքնարժեքի բացվածքը։ Պատասխանը ցույց կտա, թե Ձեր թիմը պատրաստ է...
Анна
Комментарий ...Люди , человеки, «Мари» «Сергей» вы когда пишите комментарии вообще, хотя бы чуточку думаете или так , что приперло на язык, печатаете. Одна сомневается в знании языка. хотя явно не бум бум в русском языке. ибо в ином случае ее комментарий был бы. хоть немного близок по смыслу к изложенному в письме. Другой, пытается получить. какие-то расчеты. после того как вычитал пару слов из google. чтобы дать оценку уровню знаний и квалификации команды. Если уж доказывать уровень своих знаний. то явно не под статьёй. Люди не выставляете себя посмешищам!!!
Դավիթ Սարգսյան
Все ответы , на моей странице Особенно группе пилотов и стюардесс
Ռուբեն
Այ տգետ հաճույք ես ստանում՞ դատարկաբանություներ ու թյուր ինֆորմացիա տարածելուց: Չհոգնեցիք սրա-նրա վրա «բոչկա գլորելուց»: Իրոք, որ տեղինա ասված` тупой летчик :
Давид Саргсян
Ответ Рубену на моей странице. Ему и не надо показывать своё личико, я и так догадываюсь кто это пишет. Ничего неуважаемые, и до вас скоро дойдёт революция. Им все ещё кажется. Что они прислуживают Сержику
Анна
Рубен прежде чем высказываться вот такой манерой, будьте так любезны, сначала показать кто вы и что вы сделали. И только потом обзывайте другого человекав. В отличии от вас автор этого письма все написал очень грамотно и правильно. Лично вы своим комментарием показали свой уровень мозгового развития, который ниже плинтуса. Вы просто некое существо, которое видимо сидит рядом с этими людьми, про которых описано в письме .
Susanna
Давид мы пилоты стюарты и стюардесы хорошо тебя помним как грамотного пилота но незаконно получившего 1-ое лётное удостоверение , как злостного нарушителя правил полетов. Неоднократное нарушение коридоров , самостоятельное снижение высоты полетов, что привело к твоему увольнению из Армавии. А теперь ты пытаешься учить тому чего сам ненаучился. Группа бывших но благодарных сотрудников Армавии
Վահե
Չի կարելի մարդկանց հերթափոխով աշխատեցնել գիշեր - ցերեկ ու դրա դիմաց կոպեկներ տալ , աշխատողների շահերը պաշտպանված չեն !!!!
Artak
Մի խումբ ավիատորներիտ հրավիրում ենք Հայաստան, տեսնենք ետ ինչ եք հիմար-հիմար խոսում, այ սութի ավիատոր:
Mari
Մեծ-մեծ խոսել, քննադատել բոլորը կարող են, իսկ այ իրականում դու ո՞վ ես: Հայկական ավիացիա ես ուզում ղեկավարել, բայց հայերեն չգիտես նույնիսկ:Դու բիզնես հետաքրքրություն չունե՞ս ավիացիայում, քո հորեղբայրը չէ՞ր ցանկանում ավիաընկերություն բացել...և դու այնքան գիտելիքներ և այնքան մեծ մարդ ես, որ բոլորին ծաղրե՞ս....Կարծում եմ, որ Փաշինյանն այնքան իմաստություն կունենա, որ մեծամտությունն ու իրական իմացությունը կտարբերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter