HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենտրոնում նոր բիզնես կենտրոն կկառուցվի

Նորայր Շողիկյան

Երևանի կենտրոնում արդեն շուրջ 3 տարի կիսակառույց վիճակում գտնվող շենքերից մեկը վերջնական տեսք կստանա այս տարվա հոկտեմբերին։ 

«Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից Հանրապետության 59 հասցեում կառուցվող և 2015թ․-ին պետական գրանցում ստացած բազմաբնակարան շինությունը, ի տարբերություն կիսակառույց վիճակում գտնվող այլ շենքերի, ոչ թե բնակելի համալիր կդառնա, այլ կգործարկվի որպես բիզնես կենտրոն։ 

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝  «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ այս պահին արդեն կան մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք կդառնան առաջին վարձակալները։ 

Ըստ նախագծի՝ «Վերնիսաժ» բիզնես կենտրոնը բաղկացած է լինելու 11 հարկից։ Այն ունենալու է այգի, 30 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, իտալական ռեստորան: Գործարկմանը մնացել է 4 ամիս, սակայն շինությունը դեռ ամբողջովին կառուցված չէ, և այս պահին գործում են կենտրոնի միայն -1, 1-ին և 2-րդ հարկերը: 

Ընկերությունը, մինչդեռ, հավաստիացնում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն ժամանակին, և շահագործման ժամկետները չեն խախտվի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter