HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը

Հունիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ն, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխման նախագծերին: Քննարկվեցին նաև նոր ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբեյկտ)՝ ռեեստրում գրանցելու, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցերը:

Հ. Ռոստոմյանը ևս մեկ անգամ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Երևանում տեղակայված գազալցակայանների տեխնիկական և հրդեհային անվտանգության վիճակն ու համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:

Գերատեսչության ղեկավարը լսեց նաև աշխատակիցներին հուզող հարցերը և տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter