HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության միջև համագործակցության շրջանակները: Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հետ գործակցությամբ իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցմանը միտված և այլ ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:

Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցության մակարդակը, Կարոլին Դուեզը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակությունը շարունակելու Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հանձնառությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարոլին Դուեզին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter