HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: 

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին: 
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա: Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter