HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրահայոց թեմը կդիմի կարգավիճակ ստանալու համար

Եկող շաբաթ Վիրահայոց թեմը իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու դիմում կներկայացնի: Այս մասին «Հետքին» տեղեկացրին Վիրահայոց թեմի առաջնորդարանից: Առաջին հերթին կգրանցվի Վիրահայոց թեմը և կդառնա հանրային իրավունքի իրավաբանական անձ, այնուհետև առաջնորդարանը դիմելու է գործող կամ չգրոծող հայկական եկեղեցիները գրանցելու պահանջով, ինչպես արվել է մյուս կրոնական համայնքների դեպքում:  

Առայժմ պատրաստ չէ Վրաստանի տարածքում հայկական բոլոր եկեղեցիների վերջնական ցուցակը, դրա վրա դեռ աշխատում են: Մեր հարցին, թե թեմի կարգավիճակի հետ մեկտեղ Վիրահայոց թեմը կկարողանա՞ վերադարձնել նաև վրացական կողմի համար «վիճահարույց» համարվող հայկական 6 եկեղեցիները, առաջնորդարանից պատասխանեցին, որ Հայ առաքելական պատմական եկեղեցիների վերադարձի հույս նույնպես ունեն:

Ջավախքի ընդհանուր փոխանորդությունը ևս Վիրահայոց թեմի մեջ է մտնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter