Վարչապետի նոր նշանակումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր մի շարք նշանակումներ են եղել։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալներ են նշանակվել Գառնիկ Պետրոսյանը և Արմեն Հարությունյանը։
Առնակ Ավետիսյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ։
Սամվել Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ։
Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։
Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։
Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Արման Ուդումյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Բաբայանը նշանակվել է պետգույքի կառավարման վարչության պետ։
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
Նշենք նաև, որ այսօրվա մի շարք որոշումներով որոշ պաշտոնյաներ էլ ազատվել են պաշտոնից։
Ռուբեն Ափոյանը ազատվել է ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Հայկ Հարությունյանը ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արայիկ Պետրոսյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Թադևոս Ավետիսյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել