Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։
Լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 26-ին Երևանում, գերմաներենի ուսուցչի ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1985-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1995 թթ. որպես փորձալրող, ասիստենտ, դոցենտ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում։ 1993 թվականից հայոց լեզու է դասավանդում Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականից աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` որպես հայագիտության ամբիոնի դոցենտ, դասավանդում է հայերենագիտական տարբեր առարկաներ։
կենսագրական տվյալները՝ wikipedia-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել