HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ 

Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում և ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովն օգտակար կլինի փոխգործակցության ամրապնդման, Հայաստանի վիճակագրական համակարգի արդիականացման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, ինչը կնպաստի հանրային վստահության ապահովմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ սա ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից մեկն է: 

Յորգեն Էլմեսկոֆը նշել է, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է տևական արդյունավետ համագործակցություն և անդրադարձել վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ դրանք ուղղված են օբյեկտիվ և անկողմնակալ վիճակագրական համակարգի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter