HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետեկամուտների կոմիտեի պարզաբանումը վավեր և անվավեր ՀԴՄ կտրոնների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ուղարկել, թե ինչու են որոշ ՀԴՄ կտրոններ վավեր, իսկ որոշները՝ անվավեր: Հիշեցնենք՝ երեկ «Հետք»-ը հրապարակել էր խոշոր սուպերմարկետների գնումների որոշ ՀԴՄ կտրոններ, որոնք ՊԵԿ-ի ՀԴՄ կտրոնների նույնականացման համակարգով անվավեր էին ճանաչվել.

«ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր արտաբերվող տվյալներից մեկը կտրոնի դուրսգրման (տպման) ժամն է, որը նույնպես կիրառվում է կտրոնի վավերականության ստուգման ալգորիթմում։ Կտրոնի վավերականությունը հնարավոր է ստուգել անմիջապես գնումից հետո, նույնիսկ այն դեպքում, երբ կտրոնի տվյալները դեռևս չեն փոխանցվել ՊԵԿ սերվերներին, այսինքն` համաժամանակեցում չի կատարվել։

Կտրոնի վավերականությունը ստուգվում է կտրոնի բոլոր վավերապայմանների օգտագործմամբ` ներառյալ նաև կտրոնի տպման ժամը։ Ստուգման ընթացքում համակարգը օգտագործում է տպման ժամի բոլոր նիշերը՝ ամսաթիվ, ժամ, րոպե և վայրկյան (օր՝ 12/06/2018 11:10:02): Նշված ժամը տպվում է ՀԴՄ սարքի տպիչով տպման դեպքում` կտրոնի վրա, ինչպես նաև ՀԴՄ սարքը արտաքին առևտրային համակարգերին միացման դեպքում ուղարկվում է ՀԴՄ-ից արտաքին առևտրային համակարգերին կտրոնի վավերապայմանների հետ միասին, առանձին տեղեկատվական փաթեթով։ Սա հնարավորություն է ընձեռում օգտագործել արտաքին տպիչ սարքեր։ Այս պարագայում արտաքին տպիչի վրա տպվող տվյալները կառավարվում են արտաքին առևտրային ծրագրի կողմից։ Արտաքին տպիչների կիրառման դեպքում, հնարավոր են դեպքեր, երբ ՀԴՄ-ից ստացված տվյալները անտեսվում են և կտրոնի վրա տպվում է արտաքին առևտրային ծրագրի տվյալները, տվյալ դեպքում կտրոնի դուրսգրման ժամը, որը չի համընկնում կտրոնի իրական տպման ժամի հետ։ Սա ստեղծում է իրավիճակ, որը գնորդին թյուրիմացության մեջ է գցում, երբ գնորդը փորձում է ստուգել կտրոնի վավերականությունը ՊԵԿ կայքում տեղադրված գործիքով։

Արտաքին ծրագրերի ծրագրավորողների հետ հանդիպումների ընթացքում ՊԵԿ աշխատակիցները նրանց ուշադրությունը բազմիցս հրավիրել են նշված խնդրին։

Արտաքին առևտրային ծրագրի և ՀԴՄ-ի համագործակցության իրականացման բացատրությունը, ինչպես նաև ծրագրային փաթեթի օրինակը տեղադրված են ՊԵԿ կայքում հետևյալ հղմամբ. http://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsOSNewCCM»,- հայտնել է ՊԵԿ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter