HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Լուեզին:

Նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ԱԻՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքված Համաձայնության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումն ու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հարցերը:

Ռոստոմյանը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում:

Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կահավորվել են բնակիչների համար նախատեսված ապահով սենյակներ, Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջին օգնության և միջազգային հումանիտար իրավունքի դասընթացներ է իրականացրել այնտեղ գործող ԱԻՆ քաղպաշտպանության հենակետերի անձնակազմի հետ. այս տարի ծրագրում ընդգրկված են նաև Չորաթան և Դովեղ համայնքները:

Շնորհակալություն հայտնելով պատվիրակության ղեկավար Կ. Լուեզին սերտ և արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարարը վերահաստատել է երկու կառույցների միջև նախկինում կնքված բոլոր պայմանավորվածությունները. «Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում նույնպես քաղպաշտպանության հենակետերի հիմնումը, մեզ համար կենսականորեն կարևոր նշանակություն ունի հումանիտար արձագանքման և քաղաքացիական պաշտպանության համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպումն ու ապահովումը»,- ընդգծել է ԱԻ նախարարը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ նաև համատեղ աշխատանքում կամավորական ջոկատների ներգրավման հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter