HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին և ռազմական կցորդին

Հունիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և Հայաստանում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

Նախարարությունը հայտնում է, որ Թեմուր Ուրազաևը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս ընդլայնվելու և զարգանալու են` իրացնելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Ընդգծվել է երկու երկրների համագործակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter