HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Հունիսի 12-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական ընթացիկ աշխատանքների քննարկմանը:

Նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ հիմնական զեկույցով հանդես է եկել զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զինվորական կոմիսարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրմանը և հաշվառմանն առնչվող, բժշկական փորձաքննությունների և հետազոտությունների ոլորտում առկա խնդրահարույց հարցերի: Ներկայացվել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքներն ու այդ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջադրել է որոշակի խնդիրներ և տվել հանձնարարականներ առաջիկա զորակոչը հավուր պատճաշի կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter