HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 10: Բանավեճի թեման. «Հարավային Կովկասի երկրները Եվրոպա կգնան մե՞կ, թե՞ երեք ճանապարհներով»

Ռասիմ Մուսաբեկով

Եթե Հարավային Կովկասի պետությունների համար ճանապարհը մեկն է, ապա այդ ճանապարհով շարժվելու արագությունները կլինեն տարբեր: Եթե համեմատենք ավտոմեքենա վարելու հետ, ապա Վրաստանը կսեղմի գազին, Հայաստանը կարգելակի, իսկ Ադրբեջանը միաժամանակ կսեղմի գազի եւ արգելակի ոտնակներին (աղմուկը շատ է, օգուտը` քիչ): Ինչ վերաբերում է արտաքին հովանավորներին, ապա Վրաստանի հարցը պարզ է: Արեւմուտքը կօգնի, իսկ Ռուսաստանը կպատժի եվրաինտեգրման ուղղությամբ ցուցաբերվող չափազանց աճապարանքի համար: Հայաստանի նկատմամբ, ինչպես ինձ թվում է, Արեւմուտքը կմեծացնի օգնությունը (թեեւ ավելի քիչ չափով, քան Վրաստանինը), իսկ Ռուսաստանը կսկսի սեղմել: Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքից խթաններ քիչ կլինեն (շուտով, նավթի շնորհիվ, մենք կունենանք մեր փողերը բավարար քանակությամբ): Ընդհակառակը, մեզ կսկսեն ճնշել` Հայաստանին հանդարտեցնելու նպատակով, որպեսզի ազատեն նրան Ռուսաստանի ազդեցությունից: Իսկ Մոսկվան, ընդհակառակը, դեմքը կդարձնի Բաքվին` ձգտելով դրսեւորել բարեկամություն եւ կառուցողական մոտեցում, որպեսզի արգելակի մեր հեռացումը (Վրաստանի ետեւից) դեպի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի լիակատար ազդեցության ոլորտը: Հասկանալի է, որ իմ ասածը միանգամայն պայմանական է, ինչպես եւ ցանկացած սխեմա: Կյանքը տեսական սխեմաներից եւ եզրահանգումներից շատ ավելի հարուստ եւ խորամանկ կլինի: 

Արչիլ Գեգեշիձե

Առայժմ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում: Պատճառն այն է, որ նախ` մեզ այնտեղ առանձնապես չեն էլ սպասում (չեն հրավիրում): Երկրորդ` տոմսի համար փողը (կարդա` ռեսուրսները բառիս լայն իմաստով) չի բավականացնում: Այս ճահճից, որտեղ մենք դժբախտաբար հայտնվել ենք, միայնակ դուրս գալն ավելի դժվար է, քան միասին: Սակայն միասնության բացակայությունը անհնարին է դարձնում այդ նպատակով համատեղ ջանքերի գործադրումը: Ուստի, կատարվում են անհատական փորձեր, առաջին հերթին` Վրաստանի կողմից, այս ճահճից դուրս ցատկելու համար: Ժամանակակից պայմաններում Մյունհաուզենի մեթոդները խիստ անբավարար են հաջողության համար: Քեզ պետք է օգնեն: Իսկ դրա համար պետք է ինչ-որ բանով «դուր գալ» փրկարարներին: Այդ «ինչ-որ բանը», ինչպես ես ջանացի բացատրել մեր կոնֆերանսի առաջին օրը, Արեւմուտքի (ՙփրկարարների՚) հետ նմանության ավելի մեծ աստիճանը, քաղաքական համակարգերի համատեղելիությունն է: Ահա, Վրաստանում փորձեր են արվում` ապահովելու այդ համատեղելիությունը արագացված բարեփոխումների միջոցով: Ուրիշ հարց է, թե որքանո՞վ են այդ փորձերը անկեղծ եւ, վերջին հաշվով, որքա՞ն արդյունավետ կլինեն: Եւ առհասարակ, կարո՞ղ են այդ միայնակ փորձերը լինել արդյունավետ: Մեզ հետաքրքիր ժամանակներ են սպասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter