HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենը յուրացումներ է արել. ոստիկանություն

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-2018 թվականներին դպրոցում գրանցել է 13 աշակերտի, որոնք գտնվել են արտերկրում, ինչպես և գրանցել է 4 հավաքարարի, որոնցից աշխատել են 2-ը։ Բացի այս, պարզվել է, որ գրանցել է 3 պահակի, որոնցից աշխատել են դարձյալ 2-ը։

Գրանցված, բայց աշխատանքի չեկած անձանց աշխատավարձերը յուրացվել են։ Նշված հանգամանքները հարցաքննություններով հաստատվել են։

Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքնննություն է կատարվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter