
«Ավո, դու անմահ ես»․ Մարտունիում Մոնթեի հիշատակի օրերն են
«Ավո, դու անմահ ես» այս խոսքով մեկնարկեց Արցախի Մարտունի քաղաքում Մոնթե Մելքոնյանին՝ մարտունեցիների շրջանում՝ Ավոյին նվիրված հիշատակի միջոցառումը։
Հունիսի 12-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցն է։ Մարտունիում են Մոնթեի ընտանիքի անդամները՝ այրին, եղբայրը, քույրերն իրենց ընտանիքներով, մարտական ընկերներ՝ Հայաստանից ու Սփյուռքից։ Հիշատակի արարողությունը սկսվեց Մարզիլի բնակավայրում Մոնթեին նվիրված հուշարձան այցով, ապա Մարտունու կենտրոնական հատվածում Մոնթեին նվիրված կիսանդրու մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն։ Մարտունեցիները հյուրերին սպասում էին մշակույթի տանը։ Այստեղ ցուցադրվեցին Մոնթեի խոսքերից, հարցազրույցներից հատվածներ, Մոնթեի անվան մանկապարտեզի սաները երգեցին ու պարեցին ի հիշատակ Մոնթեի։
Մոնթեի եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, Մելքոնյան ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց մարտունեցիներին՝ ասելով, որ Մոնթեն արդեն իրենց զավակն է։
Մոնթեի կինը՝ Սեդա Գպրանեան-Մելքոնյանն ասաց, որ Մոնթեի հիշատակի օրերի համար հայրենիք վերադառնալը իրեն համար հակասական զգացողություններ է առաջացնում։
«Մե կողմեն գիտես, որ ֆիզիկապես այլևս պտի չտեսնիս այդ մարդուն, բայց մյուս կողմե շնորհակալ ես, որ կյանքիդ մեջ այդպիսի մարդու տեսած իս», - ասաց նա։
![]() |
![]() |
Մոնթեի քույրերը՝ Մայլե, Մարսիա Մելքոնյանները
Սեդա Գպրանեան-Մելքոնյանի քույրերը
Սեդայի որդին՝ Սարո-Մոնթեն
Մոնթեի ազգականները
Մոնթեի ընկերները
Մարգար Մելքոնյանի դուստրն ու քույրը
Մելքոնյանի ընտանիքի անդամներն այցելեցին Մոնթեի մարտական ընկեր, վարորդ Կոմիտասի տուն։
Կոմիտասի մայրը՝ Ռաիսան՝ Մարգար Մելքոնյանի և Սեդա Գպրանեան-Մելքոնյանի հետ
լուսանկարները և տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել