Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող տարատեսակ ծրագրերը, որոնց նպատակն է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը, զինված ուժերում կանանց ներգրավածության, իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև հավասար իրավունքների ապահովումը:
Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանձնառությունը:
Մեկնաբանել