Արցախի ԱԺ-ում քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում երեկ` հունիսի 13-ին, տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:
Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել