
Հանրահավաք՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով
Էջմիածնի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում քիչ անց կմեկնարկի բողոքի հանրահավաքը:
Ցուցարարները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Վերջինս պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է:

Նշենք, որ հանրահավաքն իրազեկված է: Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել