Էջմիածնի հանրահավաքի անտեսված կողմը (լուսանկարներ)
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել՝ ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Ցուցարարները պահանջում էին քաղաքապետի և վերջինիս հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրաժարականը:
Ցույցը դեռ չէր սկսվել, քաղաքի կենտրոնական հատվածներն արդեն աղբով լեցուն էր: Տարածքում ջուր և պաղպաղակ էին բաժանում մարդկանց: Վերջիններս էլ ջուրը խմելուց հետո պլաստիկե շշերը գցում էին գետնին, իսկ պաղպաղակի թղթերը մարդկանց ոտքի հետ տարածվեց փողոցներով:
Շրջակայքում կային աղբամաններ, սակայն դրանք փոքր էին: Որոշ դեպքերում էլ աղբը թափված էր դատարկ աղբամանի կողքին՝ ասֆալտի վրա:
Միջոցառման ավարտից հետո քաղաքացիները փորձում էին հավաքել աղբը, սակայն քամին տարածել էր թղթերը, դատարկ շշերը և ամբողջությամբ մաքրել չհաջողվեց:
Մեկնաբանել