HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Երևանի շոկոլադի գործարան»-ը կառավարությունից արտոնություն ստացավ

«Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ն (շուկայում ներկայանում է «Mark Sevouni», «Sonuar» և «PapiHDAN» բրենդներով) Հայաստան ապրանքներ կներմուծի առանց ներմուծման մաքսատուրքը վճարելու: Նման որոշման նախագիծ է կառավարություն ներկայացրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Ընկերությունը Թուրքիայից և ԵՄ երկրներից Հայաստան կներմուծի 1.5 մլրդ դրամ արժողությամբ հումք, որն օգտագործելու է հրուշակեղենի, շոկոլադապատ չրերի արտադրությունում:

Ընկերությունը կառավարությանը խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել 5,7 մլրդ դրամի ներդրում՝ ստեղծելով 35 աշխատեղ: «Երևանի շոկոլադի գործարան»-ի հավաստմամբ՝ այդ ներդրման արդյունքում կարտադրի մոտ 12 մլրդ դրամի հրուշակեղեն, որից 7 մլրդ դրամի արտադրանքը կիրացնի Հայաստանի տարածքում,  3,5 մլրդ դրամի արտադրանք կարտահանի ԵԱՏՄ երկրներ, իսկ 1,5 մլրդ դրամի արտադրանք էլ՝ երրորդ երկրներ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է 2010 թվականին: Պետական եկամուտների կոմիտե տվյալներով՝ ընկերությունը գրանցված է Թումանյան փողոցում: «Երևանի Շոկոլադի Գործարան»-ը գործունեություն է ծավալում 2006 թվականից, երբ դեռ կոչվում էր «Սոնագրո» և զբաղվում էր կոնֆետների և ալրային հրուշակեղենի արտադրությամբ:

Լուսանկարը` www.ycc.am-ի



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter