
Կառավարությունը HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենա տրամադրեց նախագահի աշխատակազմին
Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան ամրացվեց նախագահի աշխատակազմին։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշումը չզեկուցվող է։ Հիմնավորման մեջ նշվում է՝ վարչապետի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 12 մլն 745 հազար դրամ սկզբնական արժեքով և 5 մլն 12 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) հետ վերցնել և ամրացնել նախագահի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
Ըստ որոշման՝ ավտոմեքենայի անհրաժեշտությունն առաջացել է նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել