
Ճարտարապետ Ավետիք Էլոյանը` քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց Ավետիք Էլոյանին նշանակել քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Ճարտարապետ Էլոյանը այս պաշտոնը պետք է ստանձներ դեռևս հունիսի 11-ին՝ կառավարության գումարած արտահերթ նիստում: Սակայն հարցը զեկուցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Էլոյանն այդ պահին օդանավում է, ԱՄՆ-ից ժամանում է Հայաստան, այդ իսկ պատճառով կառավարության նիստին ներկա չէ: Նիստը նախագահող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունեց այդ պատճառաբանությունը և առաջարկեց որոշման նախագիծը հանել օրակարգից: «Ես առաջակում եմ հարցը հանել, որովհետեւ էսպես չի կարելի»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ կառավարության նիստում, Նարեկ Սարգսյանն ազատվեց կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Նա քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ էր 2016թ. հոկտեմբերի 11-ից, իսկ 2014-2016 թվականներին եղել էր քաղաքաշինության նախարար:
Լուսանկարը՝ mediamax.am -ի
Մեկնաբանել