HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն

Ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։

Ոստիկանությունը պարզաբանում է, որ բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։

Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)։ 
Նոր ընթացակարգը գործելու է սույն թվականի հունիսի 19-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter