
Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Լոռու փոխմարզպետ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։ Խաչատրյանը մինչ այդ ընտրությունները Վանաձորի ավագանու անդամ էր ՀԱԿ ցուցակով։ Լոռու մարզպետը ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել