Էջմիածնում շարունակվում են ցույցերն ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (տեսանյութ)
Այսօր առավոտյան ժամը 10։00 Էջմիածնի Կոմիտասի հրապարակում շարունակվել են ցույցերը գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ։ Ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը։
Երթի մասնակիցները շարժվել են դեպի Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի տուն՝ վանկարկելով՝ «Մանվե՛լ, հեռացի՛ր», «Կարե՛ն, հեռացի՛ր»։
Այնուհետև նրան երթով շարժվել են դեպի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ կոչ անելով «հայրապետին միանալ»։
Ցուցարարներն ասում են, որ իրենց պայքարը շարունակելու են մինչև վերջ և հորդորում անցորդներին միանալ իրենց։
Դրանից հետո նրանք շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի քաղաքային հիվանդանոց։
Ճանապարհին կային հատուկենտ ոստիկաններ, ովքեր ոչ մի կերպ չէին խոչընդոտում ցուցարարներին կամ բացում մեքենաներով փակված մի շարք փողոցներ։
Երկրապահ կամավորական միության շենքի մոտ հավաքված էին մի խում ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ։
Նշենք, որ այսօր ցույց են պլանավորել նաև քաղաքպետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները։
Կարեն Գրիգորյանը Էջմիածնի քաղաքապետն է արդեն 10 տարի՝ 2008թ․-ից։
Մեկնաբանել