HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում. կասկածյալները հայտնաբերվել են

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին ժ.14.30-ին ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են: Մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.25-ին նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ:

Նույն օրը ժ.15.45-ին Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Ատրճանակն առգրավված է: Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter