
Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները համերգ են կազմակերպել (թարմացվող)
19։52
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր կողմնակիցների հետ եկել է հրապարակ, որտեղ նրա հրաժարականն են պահանջում քաղաքի բնակիչները:
Նրանց արանքում կանգնած են ոստիկանական զորքերը:
Նշենք, որ այսօր քաղաքի հրապարակում հանրահավաք իրականացնելու թույլտվություն ունեին Գրիգորյանի կողմնակիցները, սակայն հրաժարականը պահանջողները թույլ չեն տալիս:
Մի կողմում բղավում են ` «Կարեն», մյուս կողմում` «Կարեն հեռացիր»:
Կարեն Գրիգորյանն անընդհատ կրկնում է ` «Տեսնենք կամքը կհաղթի», թե փողը ` ակնարկելով, որ հրաժարականը պահանջողները գումարի դիմաց են հավաքվել
19։16
Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակն շարուանկում է փակ մնալ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները համերգ են կազմակերպել: Ելույթ են ունենում քաղաքում գործող պարի խմբերը:
Համերգից առաջ հրապարակում ելույթ է ունեցել նաև Կարեն Գրիգորյանը: Հրապարակում այդ ժամանակ համեմատաբար մարդկանց թիվը մեծ է եղել:Հավաքվածները մեծամասամբ քաղաքապետարանի ենթակայության գործող հաստատություններից էին:
Նշենք, որ այս պահին Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողները, փակ են պահում քաղաքի մի մի քանի փողոցները:

Էջմիածին մտնող բոլոր գլխավոր ճանապարհները փակ են: Քաղաքացիները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Վերջինս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է:

Փակ ճանապարհներից մի քանի հարյուր մետր հեռու` հրապարակում, հավաքվել են քաղաքապետի կողմնակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել