HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիայի նախագահին եւ Ազգային խորհրդի նախագահին

Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերն օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորութ­յունները՝ կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում' երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter