HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն՝ ազգային գրադարանից

Հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է Հայաստան ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011թթ. առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան  Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թթ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք:

Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011թ. դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել:

Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին եւ  ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ. Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ: 

«Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

mashtots
Uraxali e imanal, vor Hayastanum nayev grqer en goxanum... Leninn asum er, vor grqi goxe gox che...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter